Ըստ հովանավորի: Հայաստան համահայկական հիմնադրամ – Ավստրալիա
Start Սկիզբը Դեկտեմբեր 01, 2013
End Ավարտը Փետրվար 01, 2014
Status Կարգավիճակը: Ընթացիկ


Ծրագիր

1958թ. Քանաքեռում մշակույթի նվիրյալ Թորոս Լավչյանի նախաձեռնությամբ հիմնադրվեց թիվ 6 երաժշտական դպրոցը, որը մի քանի տարի անց կոչվեց կոմպոզիտոր, խմբավար և մանկավարժ Անուշավան Տեր-Ղևոնդյանի անվամբ: Հիմնադրման օրվանից առ այսօր այն միակ մշակութային կրթօջախն է Քանաքեռում, որում գործում են դաշնամուրային, լարային, փողային, ազգային նվագարանների, երգեցողության բաժիններ, ինչպես նաև գեղագիտական զարգացման բաժինը` նկարչության, պարարվեստի և շախմատի դասարաններով: Իր գործունեության ընթացքում դպրոցը մշտապես ձգտել է իրականացնել իր առջև դրված գերագույն նպատակը` Քանաքեռում բնակվող երեխաներին հասանելի դարձնել արվեստի աշխարհը, սերմանել գեղեցիկն ու ներդաշնակը:

Խնդիր:

Դպրոցի աշակերտները, որոնց թիվը այսօր մոտ 400 է, մշտապես մասնակցում են բազմաթիվ միջազգային, հանրապետական, քաղաքային միջոցառումներին, մրցույթներին և փառատոններին, գրավում բարձր մրցանակային տեղեր և արժանանում գովասանքի: 1968 թվականից ի վեր երաժշտական դպրոցը չի վերանորոգվել:

Լուծում:

«Հայաստան» համահայկական հիմնադրամի նոր ծրագրի շրջանակներում ամբողջովին վերանորոգվեց Անուշավան Տեր-Ղևոնդյանի անվան երաժշտական դպրոցի պարասրահը և հանդերձարանը: Վերակառուցվեց միջհարկային ծածկը, տեղադրվեցին նոր պատուհաններ և դռներ, ինչպես նաև վերանորոգվեց ջեռուցման համակարգը: