Ըստ հովանավորի: Հայաստան համահայկական հիմնադրամ – Շվեյցարիա
Start Մեկնարկի ամսաթիվ: Հունիս 01, 2014
End Ավարտի ամսաթիվը ` Դեկտեմբեր 01, 2014
Status Կարգավիճակը: Ընթացիկ


Ծրագիր

Երեխաների տուն մանկատունը գտնվում է Գյումրի քաղաքում: Այն միակ հաստատությունն է Հայաստանում, որը հոգ է տանում մտավոր և ֆիզիկական հաշմանդամություն ունեցող երեխաների մասին (1-6 տարեկան): Մանկատունը կառուցվել է 1924թ. և սկզբում գործում էր որպես մանկապարտեզ: Միայն 70-ական թվականներին հաստատությունը վերափոխվեց հաշմանդամ երեխաների համար մանկատան: Այսօր կենտրոնում ապրում է 121 երեխա:

«Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից ստանձնած ծրագրի շրջանակներում Երեխաների տուն մանկատան հաշմանդամ երեխաների համար կառուցվում է փակ լողավազան, որը միջանցքի միջոցով կմիանա երկհարկանի մասնաշենքին: Լոզավազանը կունենա մոտ 100քմ մակերես: Լողավազանից զատ` կկառուցվի նաև հանդերձարան, սանհանգույց, լոգարան և մերսման սրահ: Հանդերձարանը կգտնվի գլխավոր մասնաշենքում: Լողավազանի պատերից մեկը կկառուցվի ապակե բացվածքներով, ինչը ամռանը հնարավոր կմիացնի լողավազանի տարածքը հարակից կանաչ բակին:

Լողավազանը պետք է հարմարեցված լինի ֆիզիկակամ և մտավոր արատներ ունեցող երեխաների համար: Այն կունենա առանձին թեքահարթակ և մեխանիկական ամբարձիչ հաշմանդամ երեխաների սայլակների համար: Լողավազանը նախատեսված է ծառայելու չորս երեխայի միաժամանակ: Լողավազանը կունենա նաև ջրի զտման, ջեռուցման, ինչպես նաև օդափոխության համակարգ: