Ըստ հովանավորի: Տորոնտոյի «Հայաստան» հիմնադրամ (Անկախ բարեգործական կազմակերպություն)
Start Մեկնարկի ամսաթիվ: Մարտ 01, 2015
End Ավարտի ամսաթիվը ` Հուլիս 01, 2016
Status Կարգավիճակը: Ընթացիկ


Ծրագիր

Նալբանդյանը Արմավիրի մարզի հին գյուղերից մեկն է : Գյուղը կրում է նշանավոր հայ բանաստեղծ Միքայել Նալբանդյանի անունը: Նալբանդյանը գտնվում է Երևանից 60կմ հեռավորության վրա միջնարաքսյան հարթավայրում, Քասաղ գետի հովտում: Գյուղն ունի 5000 բնակիչ, որոնց նախնիները տեղափոխվել են այստեղ Արևմտյան Հայաստանի Սուրմալուի, Խնուսի, Ալաշկերտի և Պարսկահայաստանի Խոյ և Սալմաստ գյուղերից 1828-1829թթ և 1915-1916թթ: Բնակչությունը հիմնականում զբաղվում է պտղաբուծությամբ, խաղողագործությամբ, բանջարաբոստանային կուլտուրաների մշակությամբ, անասնապահությամբ: Գյուղն ունի դպրոց, գրադարան, բուժկետ, հիվանդանոց-ծննդատուն, կապի հանգույց:

Խնդիրը

Գյուղի տասնամյա դպրոցը կառուցվել է 1950-ականներին: Ներկայումս այնտեղ սովորում է 573 աշակերտ: Դպրոցը բաղկացած է եռահարկ ուսումնական մասնաշենքից և միահարկ մարզադահլիճից: Ուսումնական մասնաշենքն իր հերթին բաղկացած է 3 մասնաշենքից: Տարածքում առկա են խաղահրապարակներ: Դպրոցի տանիքը վերանորոգված է: Դպրոցի բարեկարգմանն ուղղված միակ աշխատանքներն են եղել վերջին տարիներին ջեռուցման համակարգի, դռների, լուսամուտների փոխարինումը: Մարզադահլիճը փլուզված է, դպրոցի հատակը, պատերը, աստիճանավանդակը և միակ սանհանգույցը գտնվում են կիսախարխուլ վիճակում, իսկ դպրողի կահույքը երբևէ չի վերանորոգվել կամ փոխարինվել նորով: Դպրոցն ունի վերանորոգման խիստ կարիք:

Լուծումը

Համահայկական հիմնադրամի Տորոնտոյի տեղական մարմնի բարերարներ տեր և տիկին Արմէն և Պերճուհի Նալպանտեանները ստանձնել են Արմավիրի մարզի Նալբանդյան գյուղի միջնակարգ դպրոցի հիմնանորոգման հովանավորչությունը: 1967թ.-ին կառուցված եռահարկ դպրոցի երեք մասնաշենքերի և կից մարզադահլիճի /ընդհանուր` շուրջ 3200քմ/ հիմնանորոգումը նախատեսում է վերահատակագծում` ներառյալ նոր աստիճանավանդակի տեղադրում, սանհայգույցների իրականացում բոլոր հարկերում, ծածկի, հիմնական պատերի ուժեղացում, ինժեներական ներքին ցանցի թարմացում, հատակների վերակառուցում գրանիտով և մանրատախտակով, ներքին հարդարում, ինչպես նաև հարակից տարածքի մասնակի բարեկարգում: