Բաց մրցույթի հայտարարություն. ծածկագիրը` ԼՂ/Բ-01/17
Հրապարակվել է Մարտ 06, 2017

«Հայաստան» համահայկական հիմնադրամը ԼՂ/Բ-01/17 ծածկագրով հայտարարում է բաց մրցույթ, որն անցկացվելու է մեկ փուլով:
Ծրագիրը իրականացվելու է ԼՂՀ Կառավարության հետ համաֆինանսավորմամբ:
Մրցույթում հաղթող ճանաչված մասնակցին սահմանված կարգով կառաջարկվի կնքել ԼՂՀ Ասկերանի շրջանի Լուսաձոր համայնքի բնակիչներ Գարիկ Պետրոսյանի և Էվելինա Բալասանյանի բազմազավակ ընտանիքի համար բնակելի տան կառուցման աշխատանքների իրականացման պայմանագիր:
Մրցույթի հրավեր ստանալու համար անհրաժեշտ է փոխանցել 15.000 դրամ «Հայաստան» համահայկական հիմնադրամի «Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ում ունեցած N 1930001437120100 հաշվեհամարին և դիմել «Հայաստան» համահայկական հիմնադրամ՝ ս.թ. մարտի 13-ից մինչև ս.թ. ապրիլի 03-ը: (ք. Երեւան, Կառավարական թիվ 3 շենք, 3 սենյակ, Սոս Գևորգյանին, հեռ. 52-09-40 (ներքին 103)): «Հայաստան» համահայկական հիմնադրամը պարտավորվում է պահանջվող վճարի անդորրագիրը ստանալուց հետո, երկու աշխատանքային օրվա ընթացքում, մրցույթի հրավերը տրամադրել պահանջ ներկայացրած անձին:
Մասնակիցների որակավորման տվյալների՝ մրցույթի հրավերով սահմանված պայմաններին համապատասխանությունը գնահատելու համար, մասնակիցները պետք է պատվիրատուին ներկայացնեն մրցույթի հրավերով նախատեսված փաստաթղթերը: Մրցույթի հայտերը` կազմված հայերեն, անհրաժեշտ է ներկայացնել վերոհիշյալ հասցեով` մինչև 2017 թ. ապրիլի 05-ը, ժ. 11.00-ը: