Բաց մրցույթի հայտարարություն. ծածկագիրը` ՀՀ/Ջ-01/17
Հրապարակվել է Դեկտեմբեր 20, 2017

«Հայաստան» համահայկական հիմնադրամը ՀՀ/Ջ-01/17 ծածկագրով հայտարարում է մրցակցային բանակցությունների մրցույթ:
Մրցույթում հաղթող ճանաչված մասնակցին սահմանված կարգով կառաջարկվի կնքել ՀՀ Տավուշի մարզի Իջեւան քաղաքի ,Սոս մանկական գյուղեր ՀԲՀե Իջեւանի մասնաճյուղ 14 հատ արեւային ոչ ճնշումային թերմոսիֆոնային ջրատաքացուցիչների համակարգի տեղադրման աշխատանքների իրականացման պայմանագիր:
Մրցույթի հրավեր ստանալու համար անհրաժեշտ է փոխանցել 10.000 դրամ «Հայաստան» համահայկական հիմնադրամի «Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ում ունեցած N 1930001437120100 հաշվեհամարին և դիմել «Հայաստան» համահայկական հիմնադրամ՝ ս.թ. դեկտեմբերի 20-ից մինչև 2018 թ. հունվարի 08-ը: (ք. Երեւան, Կառավարական թիվ 3 շենք, 3 սենյակ, Սոս Գևորգյանին, հեռ. 52-09-40 (ներքին 103)):
Մրցույթի վերաբերյալ խորհրդատվությունը տեղի կունենա 2018 թ . հունվարի 08-ին, ժ. 12.00-ին «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր վարչության գրասենյակում: Անցկացվող մրցույթի տեխնիկական հարցերի առաջացման դեպքում դիմել «Հայաստան» համահայկական հիմնադրամի աշխատակից Հովհաննես Կարապետյանին, հեռ. 093 655516:
Մասնակիցների որակավորման տվյալների՝ մրցույթի հրավերով սահմանված պայմաններին համապատասխանությունը գնահատելու համար, մասնակիցները պետք է պատվիրատուին ներկայացնեն մրցույթի հրավերով նախատեսված փաստաթղթերը: Մրցույթի հայտերը` կազմված հայերեն, անհրաժեշտ է ներկայացնել վերոհիշյալ հասցեով` մինչև 2018 թ. հունվարի 11-ը, ժ. 11.00-ը: