Բաց մրցույթի հայտարարություն. ծածկագիրը` ՀՀ/Ս-01/17
Հրապարակվել է Ապրիլ 20, 2017

«Հայաստան» համահայկական հիմնադրամը ՀՀ/Ս-01/17 ծածկագրով հայտարարում է բաց մրցույթ, որն անցկացվելու է մեկ փուլով:


Մրցույթում հաղթող ճանաչված մասնակցին սահմանված կարգով կառաջարկվի կնքել ՀՀ Տավուշի մարզի Դիտավան համայնքի դպրոցի տարածքում մարզադահլիճի կառուցման աշխատանքների իրականացման պայմանագիր:


Մրցույթի հրավեր ստանալու համար անհրաժեշտ է փոխանցել 10.000 դրամ «Հայաստան» համահայկական հիմնադրամի «Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ում ունեցած N 1930001437120100 հաշվեհամարին և դիմել «Հայաստան» համահայկական հիմնադրամ՝ ս.թ. ապրիլի 27-ից մինչև ս.թ. մայիսի 16-ը: (ք. Երեւան, Կառավարական թիվ 3 շենք, 3 սենյակ, Սոս Գևորգյանին, հեռ. 52-09-40 (ներքին 103)): «Հայաստան» համահայկական հիմնադրամը պարտավորվում է պահանջվող վճարի անդորրագիրը ստանալուց հետո, երկու աշխատանքային օրվա ընթացքում, մրցույթի հրավերը տրամադրել պահանջ ներկայացրած անձին:


Մասնակիցների որակավորման տվյալների՝ մրցույթի հրավերով սահմանված պայմաններին համապատասխանությունը գնահատելու համար, մասնակիցները պետք է պատվիրատուին ներկայացնեն մրցույթի հրավերով նախատեսված փաստաթղթերը: Մրցույթի հայտերը` կազմված հայերեն, անհրաժեշտ է ներկայացնել վերոհիշյալ հասցեով` մինչև 2017 թ. մայիսի 18-ը, ժ. 11.00-ը: