Բաց մրցույթի հայտարարություն. ծածկագիրը` ՀՀ/Մ-01/17
Հրապարակվել է Մայիս 18, 2017

«Հայաստան» համահայկական հիմնադրամը ՀՀ/Մ-01/17 ծածկագրով հայտարարում է բաց մրցույթ, որն անցկացվելու է մեկ փուլով:
Մրցույթում հաղթող ճանաչված մասնակցին սահմանված կարգով կառաջարկվի կնքել ՀՀ Տավուշի մարզի Իջևան քաղաքում 120 տեղանոց մանկապարտեզի կառուցման աշխատանքների իրականացման պայմանագիր:
Մրցույթի հրավեր ստանալու համար անհրաժեշտ է փոխանցել 10.000 դրամ «Հայաստան» համահայկական հիմնադրամի «Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ում ունեցած N 1930001437120100 հաշվեհամարին և դիմել «Հայաստան» համահայկական հիմնադրամ՝ ս.թ. մայիսի 26-ից մինչև ս.թ. հունիսի 16-ը: (ք. Երեւան, Կառավարական թիվ 3 շենք, 3 սենյակ, Սոս Գևորգյանին, հեռ. 52-09-40 (ներքին 103)): «Հայաստան» համահայկական հիմնադրամը պարտավորվում է պահանջվող վճարի անդորրագիրը ստանալուց հետո, երկու աշխատանքային օրվա ընթացքում, մրցույթի հրավերը տրամադրել պահանջ ներկայացրած անձին:
Մասնակիցների որակավորման տվյալների՝ մրցույթի հրավերով սահմանված պայմաններին համապատասխանությունը գնահատելու համար, մասնակիցները պետք է պատվիրատուին ներկայացնեն մրցույթի հրավերով նախատեսված փաստաթղթերը: Մրցույթի հայտերը` կազմված հայերեն, անհրաժեշտ է ներկայացնել վերոհիշյալ հասցեով` մինչև 2017 թ. հունիսի 19-ը, ժ. 11.00-ը