Բաց մրցույթ՝ Շոշ գյուղում մանկապարտեզի կառուցման մասին
Հրապարակվել է Հոկտեմբեր 26, 2017

Մրցույթի ծածկագիրը՝ ԼՂ/Մ-01/17

Պատվիրատուն՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամը /ք. Երևան, Կառավարական 3-րդ շենք/, հայտարարում է բաց մրցույթ, որն անցկացվելու է մեկ փուլով:

Ծրագիրը իրականացվելու է ԼՂՀ Կառավարության հետ համաֆինանսավորմամբ:
Մրցույթում հաղթող ճանաչված մասնակցին սահմանված կարգով կառաջարկվի կնքել ԼՂՀ Ասկերանի շրջանի Շոշ գյուղում 50 տեղանոց մանկապարտեզի կառուցման աշխատանքների իրականացման պայմանագիր:


Մրցույթի հրավեր ստանալու համար անհրաժեշտ է փոխանցել 15.000 դրամ Հայաստան համահայկական հիմնադրամի Կոնվերս Բանկ ՓԲԸ-ում ունեցած N 1930001437120100 հաշվեհամարին և դիմել Հայաստան համահայկական հիմնադրամ ս.թ. նոյեմբերի 03-ից մինչև ս.թ. նոյեմբերի 24-ը: (ք. Երեւան, Կառավարական թիվ 3 շենք, 3 սենյակ, Սոս Գևորգյանին, հեռ. 52-09-40 (ներքին 103)):
«Հայաստան» համահայկական հիմնադրամը պարտավորվում է պահանջվող վճարի անդորրագիրը ստանալուց հետո, երկու աշխատանքային օրվա ընթացքում, մրցույթի հրավերը տրամադրել պահանջ ներկայացրած անձին:

Մասնակիցների որակավորման տվյալների մրցույթի հրավերով սահմանված պայմաններին համապատասխանությունը գնահատելու համար, մասնակիցները պետք է պատվիրատուին ներկայացնեն մրցույթի հրավերով նախատեսված փաստաթղթերը: Մրցույթի հայտերը` կազմված հայերեն, անհրաժեշտ է ներկայացնել վերոհիշյալ հասցեով` մինչև 2017 թ. նոյեմբերի 27-ը, ժ. 11.00-ը:


«Հայաստան» համահայկական հիմնադրամ