ՀԵՌԱԽՈՍԱՄԱՐԱԹՈՆ 2007
Location Նոյեմբեր 18, 2007
Location Ֆրանսիա
Հեռախոսամարաթոն 2007-ը ինչպես միշտ տեղի ունեցավ հեռուստամարաթոնի նախօրեին` Հայաստանում, Լեռնային Ղարաբաղում, եվրոպական մի շարք երկրներում, Արգենտինայում:

Հիմնադրամի գործադիր վարչության աշխատակիցների եւ կամավորների կողմից` Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի 2 500 կազմակերպություններին արված զանգերի արդյունքում հավաքագրվեց 142 մլն 950 000 ՀՀ դրամի նվիրատվություն եւ նվիրատվության խոստում: Այս տարվա ցուցանիշը 4 անգամ գերազանցեց նախորդ տարիների ցուցանիշը:

Նոյեմբերի 15-18-ը Հիմնադրամի Ֆրանսիայի, Գերմանիայի, Հոլանդիայի եւ Շվեյցարիայի տեղական մարմինների մասնակցությամբ հեռախոսամարաթոն անցկացվեց Ֆրանսիայում: Հեռախոսամարաթոնին ավարտին հայտարարվեց 1.1 մլն եվրոյի նվիրատվություն եւ նվիրատվության խոստում. Ֆրանսիայից` 1 մլն 026 000 եվրո, Գերմանիայից` 54 069 եվրո, Հոլանդիայից` 14 285 եվրո, Շվեյցարիայից` 23 490 եվրո:

Հեռախոսամարաթոնին մասնակցեց ավելի քան 600 կամավոր Փարիզից, Լիոնից, Մարսելից, Թուլուզից եւ Նիցայից: Նրանք զանգահարեցին շուրջ 40 հազար կազմակերպությունների ու ընտանիքների եւ նվիրատվության խոստումներ ստացան շուրջ 13 հազար նվիրատուից:
Եւս 250 000 դոլարի նվիրատվություն եւ նվիրատվության խոստում ստացվեց Արգենտինայում տեղի ունեցած եռօրյա հեռախոսամարաթոնի արդյունքում:

Հանգանակված գումարները ուղղվեցին Հայաստանի եւ Արցախի գյուղական համայնքների համալիր զարգացմանը: