ՀԵՌԱԽՈՍԱՄԱՐԱԹՈՆ 2008
Location Նոյեմբեր 13, 2008
Location Ֆրանսիա
Հեռախոսամարաթոն 2008-ը տեղի ունեցավ Ֆրանսիայում Հեռուստամարաթոնի նախօրեին: Դրամահավաք այս միջոցառումը հերթական անգամ միավորեց Եվրոպայի հայերին մեկ ընդհանուր գաղափարի շուրջ` բարեկեցիկ կյանք ապահովել Հայաստանի ու Արցախի ժողովրդի համար:Նոյեմբերի 13-ից 16-ը 600 կամավորներ զանգահարեցին Ֆրանսիայում և եվրոպական այլ երկրներում ապրող մեր հայրենակիցներին:

Չնայած համաշխարհային ֆինանսական ճգնաժամի հեռախոսամարաթոնը 2008-ին ապահովեց 1 200 000 Եվրոյի (կամ համարժեք 1 500 000 ԱՄՆ դոլարի) նվիրատվություն` գերազանցելով 2007 թ. արդյունքը: Նվիրաբերված գումարները կուղղվեն Հայաստանի ու Արցախի գյուղական համայնքների զարգացմանը: