ՀԵՌԱԽՈՍԱՄԱՐԱԹՈՆ 2009
Location Նոյեմբեր 19, 2009
Location Ֆրանսիա
Նոյեմբերի 19-ին մեկնարկեց "Հայաստան" համահայկական հիմնադրամի ավանդական 10-րդ հեռախոսամարաթոնը:

Չորս օր շարունակ, Ֆրանսիայի հինգ քաղաքներից` Փարիզ, Լիոն, ՄարսելՆիցցա եւ Մոնպելյե, շուրջ վեց հարյուր հիսուն կամավոր զանգահարում էին Եվրոպայում բնակվող մեր հայրենակիցներին եւ Հիմնադրամի առաջիկա ծրագրերը ներկայացնելով` մասնակցության կոչ անում: Ընդհանուր հավաքագրված գումարը կազմեց շուրջ 1,800,000 եվրո, ինչը 10 տոկսով գերազանցեց նախորդ տարվա ցուցանիշը:
Նվիրաբերված գումարները կուղղվեն Հայաստանի ու Արցախի գյուղական համայնքների զարգացմանը:

Միջոցառման կնքամայրն էր ֆրանսիաբնակ հայազգի երգչուհի Հելեն Սեգարան:
Հեռախոսամարաթոնի գլխավոր գործընկերն է Ֆրանս Տելեկոմ Օրանժը, որը տարիներ շարունակ գործուն եւ տեխնիկական նշանակալի օժանդակություն է ցուցաբերում այս կարեւորագույն դրամահավաք միջոցառմանը: