ՀԵՌԱԽՈՍԱՄԱՐԱԹՈՆ 2010
Location Նոյեմբեր 18, 2010
Location Ֆրանսիա
11-րդ համաեվրոպական հեռախոսամարաթոնը տեղի ունեցավ նոյեմբերի 18-21-ը:
Շուրջ 600 հայ եւ այլազգի կամավորներ 4 օրվա ընթացքում Ֆրանսիայի Փարիզ, Լիոն, Մարսել, Նիցցա և Տուլուզ քաղաքներում տեղակայված կենտրոններից զանգահարեցին ընդհանուր առմամբ 25 000 հայկական ընտանիքի ու կազմակերպության և դիմեցին նրանց Հիմնադրամի ծրագրերին սատարելու կոչով: Միջոցառման կնքահայրն էր ֆրանսիաբնակ հայազգի երգիչ Ալեն Մանուկյանը:

Համաեվրոպական հեռախոսամարաթոնի արդյունքում հանգանակված շուրջ 1.200.000 եվրոն` կատարված 11 239 նվիրատուի կողմից, ուղղվել է Լեռնային Ղարաբաղի Հադրութի շրջանի Հարթաշեն, Տող, Ակնաղբյուր, Ուխտաձոր գյուղերում ջրամատակարարման համակարգերի կառուցմանն ու վերակառուցմանը, Հայաստանի Շիրակի մարզի Աշոցք գյուղում դպրոցի կառուցմանն ու Տավուշի մարզում գյուղատնտեսության զարգացմանը: