ՀԵՌԱԽՈՍԱՄԱՐԱԹՈՆ 2012
Location Նոյեմբեր 15, 2012
Location Ֆրանսիա
Հեռախոսամարաթոն 2012-ը, որն անցկացվեց նոյեմբերի 15-18-ը, հավաքագրել է ավելի քան 1 միլիոն 425 հազար եվրո նվիրատվության խոստում: Ֆրանսիան հավաքագրել է 1 220 250 եվրո, Գերմանիան` 96 504 եվրո, Շվեյցարիան` 25 000 եվրո, Հոլանդիան` 46 000 եվրո, Բելգիան` 8000 եվրո, Հունաստանը` 30 000 եվրո: Ընդհանուր առմամբ հեռախոսամարաթոնին նվիրատվություն է կատարել ավելի քան 13 500 նվիրատու ընտանիք եւ ձեռնարկություն: Միջոցառման կնքահայրերն էին` Ֆրանսիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստ, աշխարհի չեմպիոն Յուրի Ջորկայեֆը եւ Ֆրանս հեռուստաընկերության սպորտային ծրագրերի ղեկավար Դանիել Բիլալյանը:

Ֆրանսիայի հինգ քաղաքներում տեղակայված հեռախոսակայաններից զանգեր արվեցին Ֆրանսիայի, Բելգիայի եւ Շվեյցարիայի կամավորների կողմից այդ երկրների նվիրատուներին, իսկ Շվեդիան, Հոլանդիան, Հունաստանը եւ Բրազիլիան հեռախոսամարաթոնին մասնակցեցին իրենց երկրներից:

Հեռախոսամարաթոնի նվիրատվությունները ուղղված են Արցախի գյուղերում համայնքային կենտրոնների կառուցմանը եւ Հայաստանի Տավուշի մարզում գյուղատնտեսական ծրագրերի իրականացմանը: