ՀԵՌԱԽՈՍԱՄԱՐԱԹՈՆ 2013
Location Նոյեմբեր 21, 2013
Location Ֆրանսիա
14-րդ համաեվրոպական հեռախոսամարաթոնը, որն անցկացվեց նոյեմբերի 21-ից 24-ը, հավաքագրել է ավելի քան 1 միլիոն 460 հազար եվրո նվիրատվության խոստում: Դրամահավաք-միջոցառումը կրում էր "Միասնություն եւ աջակցություն" խորագիրը:

Ավելի քան 750 կամավորներ 4 օր շարունակ Ֆրանսիայի Փարիզ, Լիոն, Մարսել, Թուլուզ քաղաքներից հեռախոսով կապվեցին Ֆրանսիայի, Գերմանիայի, Շվեյցարիայի ավելի քան 50 000 հայ ընտանիքների, կազմակերպությունների հետ եւ ընդունեցին նվիրատվության խոստումներ: Նվիրատվության կոչերով հայ համայնքին դիմեցին ֆրանսահայ կինոբեմադրիչ Ռոբերտ Գեդիկյանը եւ դերասանուհի Արիան Ասկարիդը:

Հավելենք, որ Հունաստանի եւ Բրազիլաի տեղական մարմինները հեռախոսամարաթոնն անցկացրել էին նոյեմբերի 23-24-ը, Արգենտինայի տեղական մարմինը` նոյեմբերի 14-15-ը: