Նախագահի 2017 թվականի Դասական Երաժշտության Երիտասարդական Մրցանակ
ա) երգեցողություն` երկու մրցանակ,
բ) գործիքային կատարում` երկու մրցանակ:
Գործիքային կատարում անվանակարգում կարող են մասնակցել նաև դաշնամուրային տրիո և լարային կվարտետ անսամբլներ:
Մասնակիցների տարիքը սահմանվում է 2018թ. մարտի 20-ի դրությամբ:
Մրցույթին կարող են մասնակցել երիտասարդ կատարողներ` ծնված 1991թ. մարտի 20-ից մինչև 2000 թ. մարտի 20-ի ժամանակահատվածում:
Մրցույթն անցկացվում է մարտի 20-31-ը, երկու փուլով. առաջինը` ընտրական, երկրորդը (եզրափակիչը)` ունկնդրում-համերգ:
Առաջին փուլում կատարվող ստեղծագործությունները չպետք է կրկնվեն երկրորդ փուլում: Բոլոր ստեղծագործությունները պետք է կատարվեն անգիր (չի վերաբերում դաշնամուրային տրիո և լարային կվարտետ անսամբլներին):
Երգեցողության մրցույթի բոլոր ստեղծագործությունները պետք է կատարվեն բնագրի լեզվով:
Մասնակիցը պետք է ներկայացնի մրցույթի բոլոր փուլերի ծրագիրը (տպագիր)` կազմված տարբեր ոճերի ստեղծագործություններից: Մասնակիցը իրավունք ունի ծրագրում փոփոխություն կատարելու մինչև փետրվարի 28-ը:
Մրցույթին մասնակցելու հայտը, անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը և ծրագրի պահանջները կարելի է ստանալ ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամի գործադիր վարչության գրասենյակից կամ Հիմնադրամի կայքից www.himnadram.org
Հայտերն ընդունվում են 2018 թվականի փետրվարի 1-ից մինչև փետրվարի 28-ը ներառյալ:
Գործերը ներկայացնելու և մանրամասն տեղեկությունների համար դիմել ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամի գործադիր վարչություն` տ-ն Աիդա Խաչիկյանին
Հեռ. 52-09-40 (106); 56-01-06 (106); email aida@himnadram.org
0010, Երևան, Հայաստանի Հանրապետություն, Կառավարական 3-րդ մասնաշենք
Ֆայլեր