20 համակարգիչ՝ ինֆորմատիկայի քոլեջին
Հրապարակվել է Նոյեմբեր 10, 2017

«Հայաստան» համահայկական հիմնադրամի հովանավորությամբ Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջի համակարգչային լաբորատորիաներից երկուսը համալրվել և թարմացվել են նորագույն 20 համակարգիչներով: Ծրագրավորման համակարգչային լաբորատորիաներից մեկը վերազինվել է 15 համակարգիչներով, ևս 5 համակարգիչ տեղադրվել են ռոբոտաշինության լաբորատորիայում։

Ծրագիրն ամբողջությամբ ֆինանսավորել է «Հայաստան» համահայկական հիմնադրամը՝ տարբեր երկրներում ապրող հայերի հանգանակությունների շնորհիվ։