ՀԵՌՈՒՍՏԱՄԱՐԱԹՈՆ 2009
Location Նոյեմբեր 25, 2009
Location Հայաստան Երևան
ՄԵՐ ՇՈՒՇԻՆ
Հայաստան հիմնադրամի 12-րդ հեռուստամարաթոնը արձանագրեց 15.875.043 (տասնհինգ միլիոն ութ հարյուր յոթանասունհինգ հազար քառասուներեք) ԱՄՆ դոլարի նվիրատվություն եւ նվիրատվության խոստում: Նվիրաբերված գումարներն ուղղվեցին Շուշիում սոցիալական ու տնտեսական ենթակառուցվածքների` ջրագծերի, դպրոցների, ճանապարհների, բնակելի շենքերի տանիքների վերանորոգմանը:

Հեռուստամարաթոնին նախորդած կարեւորագույն դրամահավաք միջոցառումներից էր նաեւ Մոսկվայում կայացած ճաշկերույթը, որտեղ ռուստաստանաբնակ հայ գործարարների նվիրատվությունները` 5.290.000 (հինգ միլիոն երկուհարյուր ինսուն հազար) ԱՄՆ դոլար, ներառվեցին հեռուստամարաթոնի ընդհանուր արդյունքում:

Մասնակցության առումով համազգային հանգանակության արդյունքները տպավորիչ էին նաեւ Հայաստանում: Հեռուստամարաթոնի նախօրեին արդեն իսկ 20 հազարից ավելի հայաստանաբնակ նվիրատու հասցրել էր նվիրատվություն կատարել: Միայն Հայփոստի բաժանմունքներում գրանցվել էր ավելի քան 13 հազար նվիրատվություն: 2009թ.-ին առաջին անգամ ներդրվեց SMS նվիրատվության մեխանիզմը, որի շնորհիվ ՎիվաՍել-ՄՏՍ-ի հազարավոր բաժանորդներ իրենց հանգանակություններով մասնակցեցին դրամահավաքին:
Հովանավորներ