ՀԵՌՈՒՍՏԱՄԱՐԱԹՈՆ 2012
Location Նոյեմբեր 23, 2012
Location Հայաստան Երևան
Համահայկական դրամահավաք-հեռուստամարաթոնն արձանագրեց 21 422 477 ԱՄՆ դոլարի նվիրատվություն եւ նվիրատվության խոստում:

Նվիրատվություններն ու նվիրատվության խոստումները ներառում են տարվա ընթացքում Հայաստանում, Արցախում եւ Սփյուռքում անցկացված հեռախոսամարաթոնների, ճաշկերույթների, բարեգործական համերգների եւ այլ դրամահավաք միջոցառումների հանգանակությունները, եւ կուղղվեն Արցախի գյուղական շրջաններում համայնքային կենտրոնների կառուցմանն ու սիրիահայության հրատապ խնդիրների լուծմանը:

Լիբանանի ռադիոթոնը կկայանա դեկտեմբերի 8-ին, որի հանգանակությունները կավելացվեն հայտարարված ընդհանուր գումարին:

Հիմնադրամն իր խորին շնորհակալությունն է հայտնում բոլոր նվիրատուներին:

Հիմնադրամը շարունակում է նվիրատվություններ ընդունել հետեւյալ ձեւերով`

• Այցելելով գործադիր վարչություն /Կառավարության շենք 3, 2-րդ հարկ/ : Հեռ.` 52 15 05,
• քարտային փոխանցումների միջոցով` 52 64 74 հեռախոսահամարին /Visa, MasterCard, ArCa, American Express, Discover, Diners Club international/
• կատարելով բանկային փոխանցումներ ՀԻմնադրամի հաշվեհամարներին,
• կատարելով online նվիրատվություն donate.himnadram.org ,
• SMS նվիրատվությունների միջոցով, որոնք կշարունակվեն մինչեւ Նոյեմբերի 30-ը :

Հայաստանում գործող երեք բջջային օպերատորների բաժանորդները 7733 հեռախոսահամարին ուղարկելով իրենց անուն ազգանունը կամ դատարկ հաղորդագրություն` կնվիրաբերեն 500 դրամ:
Քաղաքային կամ բջջային հեռախոսահամարից զանգահարելով 090008000 հեռախոսահամարին կնվիրաբերեն 500 դրամ:

• Հայփոստի բոլոր բաժանմունքներում, որոնք կշարունակվեն միչեւ տարեվերջ:

Հաշվետու տարում Հիմնադրամն իրականացրել է` 3 տասնյակ ջրամատակարարման ծրագրեր Հայաստանում եւ Արցախում, դպրոցների կառուցում Դիտավան (ՀՀ), Աշոցք(ՀՀ), Վաղուհաս(ԼՂՀ), Գիշի(ԼՂՀ), համայնքներում, արհեստագործական ուսումնարանի կառուցում ու դպրոցի հիմնանորոգում Շուշի քաղաքում, մանկապարտեզի կառուցում Դրախտիկ (ԼՂՀ) ու Սոս(ԼՂՀ) համայնքներում, մանկապարտոզի հիմնանորոգում Երեւանի Շենգավիթ համայնքում, հիվանդանոցի կառուցում Մարտունի քաղաքում (ԼՂՀ), հիմնանորոգում Կապանի բժշկական կենտրոնում, Երեւանի Սբ. Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցի ու Աբովյանի ծննդատանը : Նաեւ կառուցվել են համայնքային կենտրոններ Դրախտիկ (ԼՂՀ) եւ Մեծ Շեն (ԼՂՀ) համայնքներում: Հիմնանորոգում է կատարվել Երեւանի Նորքի տուն-ինտերնատում, Գյումրիի "Երեխաների տուն" մանկատանը, Ստեփանակերտի ծերանոցում, Շուշիի մանկատանը:
Հովանավորներ