ՀԵՌԱԽՈՍԱՄԱՐԱԹՈՆ 2015
Location Նոյեմբեր 19, 2015
Location Ֆրանսիա
Նոյեմբերի 18-ից 22-ը Ֆրանսիայի տեղական մարմնի գլխավորությամբ անցկացված 16-րդ համաեվրոպական դրամահավաք-հեռախոսամարաթոնն արձանագրեց ավելի քան 1.3 միլիոն եվրո նվիրատվություն և նվիրատվության խոստում: Մասնակից երկրներն էին` Ֆրանսիա /1.205.569 եվրո/, Գերմանիա /76.050 եվրո/ եւ Շվեյցարիա /24.554 եվրո/: Նվիրաբերված գումարներն այս տարի կուղղվեն Տավուշի մարզի գյուղատնտեսական տնտեսությունների զարգացմանն ու ընդլայնմանը, Արցախում համայնքային կենտրոնների կառուցմանը, սիրիահայերի և իրաքահայերի աջակցությանը:

Հեռախոսամարաթոն 2015-ի կնքահայրն էր ֆրանսահայ քաղաքական գործիչ Պատրիկ Դևեջյանը, կնքամայրը` Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն: Միջոցառման բացումն այս տարի ազդարարվեց նոյեմբերի 12-ին Փարիզի քաղաքապետարանում կայացած ճաշկերույթով:

Հունաստանի տեղական մարմինն էլ նոյեմբերի 22-ին իր համայնքում անցկացրեց դրամահավաք հեռախոսամարաթոն, որի հանգանակությունները` շուրջ 29.000 եվրո, կուղղվեն Քարին Տակ համայնքում /ԼՂՀ, Շուշիի շրջան/ մանկապարտեզի կառուցմանը: