ՀԵՌԱԽՈՍԱՄԱՐԱԹՈՆ 2016
Location Նոյեմբեր 16, 2016
Location Ֆրանսիա
Ավարտվեց նոյեմբերի 16-ից 20-ը «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից անցկացվող համաեվրոպական դրամահավաք-հեռախոսամարաթոնը, որը նոյեմբերի 21-ի դրությամբ արձանագրել է ավելի քան 1.3 միլիոն եվրոյի նվիրատվություն եւ նվիրատվության խոստում:
Նվիրատվությունները շարունակվում են: Հավաքագրված ընդհանուր գումարը կհստակեցվի առաջիկա օրերին:

17-րդ համաեվրոպական հեռախոսամարաթոնի հասույթը կնպատակաուղղվի Տավուշի մարզի գյուղական տնտեսությունների զարգացմանն ու ընդլայնմանը, սիրիահայերի աջակցությանը, ինչպես նաև Արցախի առավել տուժած համայնքների վերականգնմանը:
5 օր շարունակ Ֆրանսիայի Փարիզ, Լիոն, Մարսել և Տուլուզ քաղաքներից ավելի քան 600 կամավոր հեռախոսազանգով կապվեցին Ֆրանսիայի, Գերմանիայի եւ Շվեյցարիայի հայ ընտանիքների ու կազմակերպությունների հետ՝ կոչ անելով համախմբվել վերոնշյալ նպատակի շուրջ: Հեռախոսամարաթոն 2016-ի կնքահայրն է՝ Ֆրանսիայում հայտնի լրագրող և հաղորդավար Նիկոս Ալագասը, կնքամայրը՝ ֆրանսիական «Revue des Deux Mondes» ամսագրի գլխավոր խմբագիր Վալերի Թորանյանը, ովքեր այդ օրերին հանդես եկան նվիրատվություն կատարելու կոչերով: Իրենց երկրներից հեռախոսամարաթոն անցկացրեցին նաեւ Հունաստանի եւ Հոլանդիայի տեղական մարմնինները:

Հեռախոսամարաթոններ անցկացնում են նաեւ Արգենտինայի եւ Բրազիլիայի տեղական մարմինները:
Տես նաեւ ընթացիկ տրվա միջոցառումների ցանկը՝ http://himnadram.org/index.php?id=5&lang=2