ՀԵՌՈՒՍՏԱՄԱՐԱԹՈՆ 2016
Location Նոյեմբեր 23, 2016
Location Հայաստան Երևան
«Հայաստան» համահայկական հիմնադրամի Հեռուստամարաթոն 2016-ը, որն անցկացվեց «Իմ Արցախը» խորագրի ներքո, արձանագրեց 15,428.777 ԱՄՆ դոլարի նվիրատվություն եւ նվիրատվության խոստում: Հանգանակությունները կնպատակաուղղվեն Արցախի տուժած բնակավայրերի վերականգնմանը, խաղաղ բնակչության անվտանգությանն ու պաշտպանությանն ուղղված միջոցառումներին, ինչպես նաեւ Արցախի բազմազավակ ընտանիքների համար առանձնատների կառուցմանը: Հայաստանում եւ Արցախում կշարունակվեն նպատակային ծրագրերը:

Հեռուստամարաթոն 2016-ի խոշոր նվիրատուներն են՝ Անդրանիկ եւ Սեդա Բաղդասարյանները /ԱՄՆ/՝ 5 միլիոն ԱՄՆ դոլար, Սամվել Կարապետյանը /ՌԴ/՝ 1 միլիոն ԱՄՆ դոլար, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը /ՀՀ/՝ 350 000 ԱՄՆ դոլար, Ռեյ Հարթունյանը /ԱՄՆ/` 200 000 ԱՄՆ դոլար, Սամվել Ալեքսանյանը /ՀՀ/՝ 200 000 ԱՄՆ դոլար, Վարուժան Գրիգորյանը /ՀՀ/՝ 100 000 ԱՄՆ դոլար, Ֆլեշ ՍՊԸ-ն /ՀՀ/՝ 100 000 ԱՄՆ դոլար, Հակոբ Բաղդասարյանը /ԱՄՆ/՝ 100 000 ԱՄՆ դոլար, Գագիկ Ծառուկյանը /ՀՀ/՝ 100 միլիոն ՀՀ դրամ, Գրանդ Հոլդինգը /ՀՀ/՝ 60 միլիոն ՀՀ դրամ եւ Մաքուր երկաթի գործարանը /ՀՀ/՝ 20 միլիոն ՀՀ դրամ:

Հիմնադրամը շարունակում է նվիրատվություններ ընդունել:

Տես նաեւ ընթացիկ տրվա միջոցառումների ցանկը՝ http://himnadram.org/index.php?id=5&lang=2
Հովանավորներ