Լուսանկարներ
Ջերմոցների կառուցում
«Հայաստան» համահայկական հիմնադրամը Տավուշի մարզի Խաչարձան գյուղում շարունակում է ջերմոցներ կառուցել և վիճակահանության սկզբունքով նվիրաբերել Խաչարձանի բնակիչներին: Վերջին երկու տարվա ընթացքում գյուղում կառուցվել է չորս ջերմոց «Հայաստան» համահայկական հիմնադրամի Ավստրալիայի հանձնախմբի և երկու ջերմոց՝ արգենտինահայ Կալչիյան, Ավագյան և Թերզյան ընտանիքների ֆինանսավորմամբ: