ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ ՇՆՈՐՀՎՈՂ ՄՐՑԱՆԱԿ 2017
Location Փետրվար 17, 2017
Location Հայաստան Երևան
Հայոց ցեղասպանության ճանաչման գործում նշանակալի ավանդ ներդրած անձանց շնորհվող մրցանակ 2017
Հայոց ցեղասպանության ճանաչման գործում նշանակալի ավանդ ներդրած անձանց շնորհվող մրցանակը ֆինանսավորում է «Պողոսյան» հիմնադրամը (Բելգիա-Շվեյցարիա): Որպես մրցանակ շնորհվում է մրցանակի դափնեկրի վկայագիր, կրծքանշան և դրամական պարգև` 10.000 (տասը հազար) ԱՄՆ դոլարի չափով:

Մրցանակը շնորհվում է յուրաքանչյուր տարի` արժեքավոր ուսումնասիրություն կամ ստեղծագործություն ներկայացրած այն անձին, որը նշանակալի ավանդ է ներդրել հայոց ցեղասպանության ճանաչման գործում:

Սույն անվանակարգում շնորհվում է երկու մրցանակ.
ա) Հայաստանի Հանրապետության քաղաքացի կամ ծագումով հայ գործչի կամ Հայաստանի Հանրապետության կազմակերպության` մեկ մրցանակ,
բ) օտարազգի գործչի կամ օտարերկրյա կազմակերպության` մեկ մրցանակ:

Մրցանակաբաշխությանը կարող են մասնակցել ցեղասպանության միջազգային ճանաչման գործին նպաստած անձինք իրենց գործունեության արդյունքներով կամ ստեղծագործություններով, որոնք արդեն իրականացված են` հրատարակված, հրապարակված, կատարված, ցուցադրված մրցանակի համար հայտերի ներկայացման ժամկետին նախորդող երեք տարվա (2015-2017թթ.) ընթացքում:

Հայտատուն կարող է իր գործը ներկայացնել տվյալ բնագավառում գործող հաստատության կամ այլ անձի միջոցով, ինչպես նաև անձամբ:

Հայտերն ընդունվում են 2017թ. նոյեմբերի 16-ից մինչեւ 2018թ. փետրվարի 16-ը:

Ներկայացման համար անհրաժեշտ փաստաթղթերը կարելի է ստանալ «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր վարչության գրասենյակից կամ Հիմնադրամի կայքից http:// www.himnadram.org:



Գործերը ներկայացնելու և մանրամասն տեղեկությունների համար դիմել «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր վարչություն` տ-ն Աիդա Խաչիկյանին:
Հեռ. 52-09-40 (106); 56-01-06 (106); է-փոստ` aida@himnadram.org

0010, Երևան, Հայաստանի Հանրապետություն, Կառավարական 3-րդ մասնաշենք,
2-րդ հարկ: